Barern avelord en текст песни

Նստած խորհում եմ, քո մասին երգ եմ գրում,
Ներսս փոթորկվում է, մեղեդի է դուրս թռչում,
Չեմ գրի (սիրտս, հոգիս, կյանքս ո՞նց եմ կարոտել)
Էդ ծեծված բառերն արդեն ով ասես որ չի երգել:

Դու ինձ ճանաչում ես, դու ինձնից, ինձնից ինձ լավ գիտես,
Մի՞թե ես պիտի քեզ ինչ-որ բան ապացուցեմ,
Ես գիտեմ՝ պիտի գովեմ, այս երգով քեզ մեծարեմ,
Լավ է՝ վեր կենամ ու գամ ու տեսնեմ քեզ ու գրկեմ:

Գեղեցիկ բառերի մեծ վարպետ չեմ,
Կենացներս գնալով չեն քաղցրացել,
Քաղցր սուտը ո՞նց է, ո՞նց է տարածվել,
Թույլ տվեք դրանում երբեք չմասնակցել:

Գուցե ինձանից սիրո խոսքեր ես դու սպասում,
Գուցե պիտի պատմեմ, թե ոնց եմ խենթանում:
Այդ ամենը, դեռ մի բան էլ ավելի՝ հետևյալ տողերում:

Դեյրիպամբոմ պամբոմ պալամպատեյրապա
Դեյրիպամբոմ պամբոմ պալամպատեյրա
Բառերն ավելորդ են, անզոր են, անզոր են,
Բառերն անկարող են ներսինս փոխանցել:

Բառերն ավելորդ են
Անզոր են, անզոր են,
Բառերն անկարող են
Ներսինս փոխանցել:

Նկարիդ նայում եմ, ինտերնետ կապով քեզ եմ զանգում,
Մի տեսակ հուզվում եմ, երջանիկ դեմքով քեզ եմ նայում,
Հմայիչ ժպիտդ նորովի է ինձ իր մոտ կանչում,
Բայց մինչև կհանդիպենք այս երգը քեզ եմ նվիրում:

Գուցե ինձանից սիրո խոսքեր ես դու սպասում,
Գուցե պիտի պատմեմ, թե ոնց եմ խենթանում:
Ու կրկին, այստեղ բառերն են ավարտվում:
Այստեղ բառերն են ավարտվում:

Դեյրիպամբոմ պամբոմ պալամպատեյրապա
Դեյրիպամբոմ պամբոմ պալամպատեյրա
Բառերն ավելորդ են, անզոր են, անզոր են,
Բառերն անկարող են ներսինս փոխանցել:

Բառերն ավելորդ են
Անզոր են, անզոր են,
Բառերն անկարող են
Ներսինս փոխանցել:

Комментарии

Минимальная длина комментария - 50 знаков. комментарии модерируются
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Комментариев еще нет. Вы можете стать первым!